Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ բացվում է երիտասարդական մեծ ցուցահանդես (քանդակ, գեղանկար):
Երիտասարդությունը նույնացվում է գարնան զարթոնքի, նոր սպասումների և հույսերի հետ: Պատահական չէ, որ բացման հանդիսությունը տեղի կունենա գարնան առաջին օրը, ժամը 16:00-ին:
Հիսունից ավելի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները վառ տպավորությամբ պարզապես ապրեցնում են մարդուն:
«Այցելելով այս ցուցահանդեսը՝ ձեզ հետ կտանեք լավատեսություն, սեր, նվիրում, ասելիք և, իհարկե, կքաջալերեք մեր շնորհալի ստեղծագործող երիտասարդներին հաստատուն քայլերով մուտք գործել դեպի արվեստի զարմանահրաշ աշխարհը»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: